«Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/63 Ա
26.02.2025
«Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի հունվար 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերությունը 12․02․2025թ․ և 17․02․2025թ․ ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 9 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 12-ին և 17-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին կամ «Արինտերլև» փակ բաժնետիրական ընկերություն պարտատոմսերի տեղաբաշխող «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ