Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված լրացումների գրանցումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/62 Ա

26.02.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված լրացումների գրանցումը մերժելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 9 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 26.12.2024թ., 27.01.2025թ. և 04.02.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Մերժել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման և համագործակցության» RL 1-003 կանոններում կատարված լրացումների գրանցումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ