«Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ղեկավարին գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/61 Ա
26.02.2025
«Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 9 արձանագրություն) և քննարկելով «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության՝ 11.02.2025թ․ և 18․02․2025թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Եվգենյա Հայրիյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ