«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/60 Ա
26.02.2025
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 80,000,000,000 (ութսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ որից 45,000,000,000-ը (քառասունհինգ միլիարդ) ՀՀ դրամով, իսկ մնացած 35,000,000,000-ը (երեսունհինգ միլիարդ) արտարժույթով (ԱՄՆ դոլար և/կամ եվրո) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 9 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 80,000,000,000 (ութսուն միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ որից 45,000,000,000-ը (քառասունհինգ միլիարդ) ՀՀ դրամով, իսկ մնացած 35,000,000,000-ը (երեսունհինգ միլիարդ) արտարժույթով (ԱՄՆ դոլար և/կամ եվրո) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ