««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամիրյան» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/56 Ա

24.02.2025

««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամիրյան» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլատվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի գլուխ 8-ը և ««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի փետրվարի 19-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել ««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամիրյան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ ««Ջի Ընդ Էյ» ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ