«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/54 Ա

19.02.2025

«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն) և «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 31․01.2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Զարուհի Ասատրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ