«Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/51 Ա
19.02.2025
«Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն), «Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 30.10.2024թ., 31.10.2024թ. և 04․11․2024թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 06.11.2024թ-ի թիվ 1/426Ա որոշմամբ կասեցված՝ «Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ