«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Կոմիտաս 2» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/48 Ա

17.02.2025

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Կոմիտաս 2» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 2025 թվականի փետրվարի 6-ի միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Կոմիտաս 2» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ