«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/46 Ա

12.02.2025

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն 2025 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին ներկայացված 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ