«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/44 Ա
12.02.2025
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (12.02.2025թ. թիվ 6 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 27.12.2024թ., 14.01.2025 և 03.02.2025թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ