«ՆՈՈՒԹ․ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/42 Ա
12.02.2025
«ՆՈՈՒԹ․ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 800,000,000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն 2025 թվականի հունվարի 23-ին և փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում և կից փաստաթղթեր:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին (2025 թվականի հունվարի 23-ին և փետրվարի 7-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 800,000,000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ