«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/38 Ա

05.02.2025

«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.02.2025թ. թիվ 5 արձանագրություն) և «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 20.12.2024թ. և 22.01.2025թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արմեն Տեր-Հակոբյանին:
2. Գրանցումից հանել «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Միքայել Մարգարյանին:
3. «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի պաշտոնում գրանցել Միքայել Մարգարյանին:
4. «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի- տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Արմեն Տեր-Հակոբյանին:
5. «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Արսեն Կատվալյանին:
6. «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Կարինե Քոչարյանին:
7. «Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Շուշան Հարությունյանին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ