«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/37 Ա
05.02.2025
«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 5-ի թիվ 5 արձանագրություն) և քննարկելով «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2025 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ