«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/33 Ա

04.02.2025

«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին

«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 1/17Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 1/17Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ