«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/662 Ա
04.09.2019
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) և քննարկելով «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 02.05.2019թ. 30.05.2019թ. և 27.08.2019թ.միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ