«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/34 Ա

04.02.2025

«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 30-ի դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 851/2 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Հ. Ավետիսյան փող. 48/1») Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ