«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/32 Ա
31.01.2025
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 30.01.2025 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ