«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/658 Ա

30.08.2019

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1 կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ 20.08.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Սաշա Քարամյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ