«Արդշինբանկ» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/657 Ա
30.08.2019
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1) կետը, §Բանկերի և բանկային գործունեության մասին¦ ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) և քննարկելով §Արդշինբանկ¦ փակ բաժնետիրական ընկերության՝ 05.08.2019թ. և 19.08.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 10 շենք, 1 տարածք» հասցեում գտնվող տարածքից 739.4 քմ-ը վարձակալությամբ տրամադրել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ին մինչև 28.08.2020 թվականը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ