«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Պայազատ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/655 Ա
28.08.2019
«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Պայազատ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) եզրակացությունը և հաշվի առնելով «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 16.08.2019թ. և 28.08.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Պայազատ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Պայազատ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ