«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/654 Ա
28.08.2019
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետերը, 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) եզրակացությունը և քննարկելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ 19.08.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԳՈՐԻՍ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Դավիթ Մովսիսյան:
2. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ՆՈՐ-ՆՈՐՔ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Արտաշես Բուդաղյան:
3. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Հարություն Ամիրխանյան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ