«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/653 Ա

28.08.2019

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարին գրանցելու վերաբերյալ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) եզրակացությունը և քննարկելով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 02.08.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցել Գեորգի Ղահրամանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ