«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/651 Ա

28.08.2019

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.08.2019թ. արձանագրություն թիվ 37) և քննարկելով «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 31.07.2019թ., 05.08.2019թ., 13.08.2019թ. և 15.08.2019թ միջնորդագրերը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի (ի պաշտոնե՝ վարչության նախագահի) պաշտոնում գրանցել Մխիթար Ազատյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ