«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/642 Ա
23.08.2019
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 16.08.2019թ. թիվ 60 ԾՕՀ Ա որոշումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 17.05.2019թ., 10.06.2019թ., 20.06.2019թ., 24.06.2019թ. և 02.08.2019թ. միջնորդագրերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Տիգրան Մարտիրոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ