«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/640 Ա

23.08.2019

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն առևտրային կոոպերատիվի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36), և հաշվի առնելով «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն առևտրային կոոպերատիվի 19.08.2019թ. միջնորդագիրը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն առևտրային կոոպերատիվի Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Անահիտ Օրբելյանին:
2. Գրանցումից հանել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն առևտրային կոոպերատիվի Գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Աննա Ճեպուրեանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ