«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/638 Ա
23.08.2019
«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Ուսումնասիրելով «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2019 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համաձայնություն տալ «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ