«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/637 Ա
23.08.2019
«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.08.2019թ. արձանագրություն թիվ 35) և «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 07.08.2019թ. միջնորդագիրը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Իզաբելլա Սարգսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ