Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների և կանոնադրության փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/631 Ա

21.08.2019

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների և կանոնադրության փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից 2019 թվականի օգոաստոսի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված թիվ Բ/19-05781 և Բ/19-05783 միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. թիվ 36 արձանագրություն) եզրակացությունը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի հուլիսի 30-ի թիվ 29-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները ու լրացումները:
2. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 6-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ