«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/629 Ա

21.08.2019

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 01.08.2019թ. միջնորդագիրը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԱՐՏՈՒՆԻ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Անի Մուշեղյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ