«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/27 Ա
29.01.2025
«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 29-ի թիվ 4 արձանագրություն) և «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության՝ 11.12.2024թ., 15.01.2025թ., 16.01.2025թ. և 22.01.2025թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Հրաչ Հարությունյանին:
2. «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Գայանե Վարդանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ