«Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/26 Ա

29.01.2025

 «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 29-ի թիվ 4 արձանագրություն) և «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ՝ 2025 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Ազգային Հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Վասակ Գրիգորյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ