«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ հասարակ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/25 Ա

29.01.2025

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության հասարակ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 10,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին և 2025 թվականի հունվարի 14-ին, հունվարի 23-ին և հունվարի 24-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 29-ի թիվ 4 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 10,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագիրը (2024 թվականի դեկտեմբերի 30-ին և 2025 թվականի հունվարի 14-ին, հունվարի 23-ին և հունվարի 24-ին ներկայացված ազդագրի լրացումներով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ