«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/627 Ա

21.08.2019

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 01.08.2019թ., 05.08.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի տնօրինության անդամի պաշտոնում գրանցված Արթուր Բաբայանին:
2. Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի տնօրինության անդամի պաշտոնում գրանցված Տիգրան Ջրբաշյանին:
3. Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «ԱԲՈՎՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտակ Մալխասյանին:
4. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «ԱԲՈՎՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Մնացական Գևորգյանին:
5. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտակ Մալխասյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ