«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/624 Ա

21.08.2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 14.08.2019թ. և 19.08.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ-վարչության անդամի պաշտոնում գրանցված Վարդան Աղաջանյանին:
2. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահրամ Վարդանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ