«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/623 Ա
21.08.2019
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի՝ 16.08.2019թ. թիվ 61 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 22.07.2018թ. և 07.08.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել Մուրադ Մուրադյանին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ