«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/622 Ա
21.08.2019
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը և քննարկելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ 06.08.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ալվինա Բալբաբյանին:
2. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Արթուր Ամիրաղյանին:
3. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ՄԱՐՏՈՒՆԻ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Դավիթ Երանոսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ