«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/621 Ա
21.08.2019
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 16.08.2019թ-ի թիվ 57 ԾՕՀ Ա, 58 ԾՕՀ Ա և 59 ԾՕՀ Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (21.08.2019թ. արձանագրություն թիվ 36) եզրակացությունը, ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 26.07.2019թ., 29.07.2019թ. և 15.08.2019թ. միջնորդագրերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գագիկ Ներսիսյանին:
2. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էմիլ Սողոմոնյանին:
3. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Եղիշե Համազասպյանին:
4. Վազգեն Գևորկյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
5. Արմեն Մանուկյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Վարազդատ Ներսիսյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ