«Սպայկա» ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրցումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/618 Ա
21.08.2019
«Սպայկա» ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրցումը գրանցելու մասին
«Սպայկա» ՍՊԸ-ն 2019 թվականի օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 1/356Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի օգոստոսի 21-ի թիվ 36 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 1/356Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ