«Ավակրեդ» ՍՊԸ գրավատների (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 106 և լիցենզիա թիվ ԳԳ-Ե 278) վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/611 Ա
16.08.2019
«Ավակրեդ» ՍՊԸ գրավատների (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 106 և լիցենզիա թիվ ԳԳ-Ե 278) վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Ուսումնասիրելով §Ավակրեդ¦ ՍՊԸ (այսուհետևª նաև գրավատներ) (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 106 և լիցենզիա թիվ ԳԳ-Ե 278) կողմից 2019 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատների կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի §է¹¦ կետը, §Իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, §Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասըª
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համաձայնություն տալ «Ավակրեդ» ՍՊԸ գրավատների (լիցենզիա թիվ ԳԳ-Ե 106 և լիցենզիա թիվ ԳԳ-Ե 278) կողմից 2019 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ