«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/608 Ա

14.08.2019

«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (14.08.2019թ. արձանագրություն թիվ 35) եզրակացությունը և քննարկելով «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության 31.07.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Մուշեղ Գևորգյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ