«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/605 Ա

14.08.2019

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (14.08.2019թ. արձանագրություն թիվ 35) եզրակացությունը և հաշվի առնելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 22.07.2019թ., 01.08.2019թ. և 02.08.2019թ. միջնորդագրերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի - վարչության անդամի պաշտոնում գրանցել Լիլիթ Գաբոյանին:
2. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Արմեն Վարդանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ