«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Զարուհի Սելիմյանին գրանցումից հանելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/602 Ա
12.08.2019
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Զարուհի Սելիմյանին գրանցումից հանելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 120-րդ կետը, 192-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (07.08.2019թ. արձանագրություն թիվ 34) եզրակացությունը և քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 09.07.2019թ. միջնորդագիրը եւ կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Զարուհի Սելիմյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ