«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/20 Ա

23.01.2025

«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 2025 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ