«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/17 Ա

22.01.2025

«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 80,000,000 (ութսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7,55% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների վճարման հաճախականությունը՝ կիսամյակային, 3 տարի շրջանառության ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 22-ի թիվ 3 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին (2024 թվականի դեկտեմբերի 23-ի լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 80,000,000 (ութսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7,55% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների վճարման հաճախականությունը՝ կիսամյակային, 3 տարի շրջանառության ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ