«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/9 Ա
15.01.2025
«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արտաշատ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 20.12.2024թ., 25.12.2024թ. և 26.12.2024թ միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արտաշատ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան