«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/8 Ա

15.01.2025

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 15-ի թիվ 2 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության՝ 17.12.2024թ., 08.01.2025թ. և 14.01.2025թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արմինե Ասոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                 Հովհաննես Խաչատրյան