ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/597 Ա

07.08.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.07.2019թ. արձանագրություն թիվ 33) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 26.07.2019թ. միջնորդագիրը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Գյումրի 3 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Անժելա Սուլթանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ