«ՊՐՈՖԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գրանցման և լիցենզավորման միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/596 Ա

07.08.2019

«ՊՐՈՖԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գրանցման և լիցենզավորման միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (07.08.2019թ. արձանագրություն թիվ 34) և քննարկելով «ՊՐՈՖԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հիմնադիր՝ «ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից 11.07.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Կասեցնել «ՊՐՈՖԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրանցման և լիցենզավորման միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը՝ վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ