«Առաջին ֆակտորինգային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/595 Ա
07.08.2019
«Առաջին ֆակտորինգային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (07.08.2019թ. արձանագրություն թիվ 34) և «Առաջին ֆակտորինգային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 24.07.2019թ. միջնորդագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «Առաջին ֆակտորինգային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցել Տաթևիկ Հովսեփյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ