«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/594 Ա
07.08.2019
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (07.08.2019թ. արձանագրություն թիվ 34) եզրակացությունը և հաշվի առնելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 23.07.2019թ. միջնորդագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ մինչև 2019թ. նոյեմբերի 30-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ